Новости по-русски

Հայաստանի 2017թ.–ի խորհրդարանական ընտրությունները կարող են աննախադեպ դառնալ

Հայաստանի 2017թ.–ի խորհրդարանական ընտրությունները կարող են աննախադեպ դառնալ

Հայաստանի 2017թ.–ի խորհրդարանական ընտրությունները կարող են աննախադեպ դառնալ, ուրբաթ լրագրողներին ասաց Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի 2017թ.–ի խորհրդարանական ընտրությունները կարող են աննախադեպ դառնալ, ուրբաթ լրագրողներին ասաց Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

 «Առաջին անգամ Հայաստանում ընտրությունները միայն համամասնական կլինեն, դրանք կանցկացվեն բաց ցուցակներով։ Կարևոր է նաև այն, որ «կայուն մեծամասնություն» հասկացությունն ավելի ժողովրդավարական են»,– ասաց Ռուստամյանը։ 


Նրա կարծիքով, ընտրությունների աննախադեպ լինելու գրավականը նաև այն է, որ կոալիցիայի մասնակիցների թիվը սահմանվել է, ինչպես նաև այն, որ ընդդիմությունը պետք է կազմի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը։

«Այսօր տեխնիկան թույլ է տալիս կանխել կրկնաքվեարկությունը»,– ասաց Ռուստամյանը։
Որպես թափանցիկ ընտրությունների անցկացման կարևոր պայման նա նշեց նաև անձը հաստատող մեկ փաստաթղթով ընտրությունների կազմակերպումը, եթե դա նույնիսկ լրացուցիչ ծախսեր պահանջի։ -0-

 

Читайте на 123ru.net