Նախկին դատապարտյալը «խաբել է տասնյակ քաղաքացիների ու վարկաբեկել Զինված ուժերը»
Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին ձերբակալվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ, տարբեր հանցագործությունների համար նախկինում 11 անգամ դատապարտված, 47-ամյա Համլետ Ռաֆիկի Ղազարյանը:
«Վերջինս տևական ժամանակ, պաշտպանության նախարարության և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի բարձրաստիճան ղեկավարների անունից Ղարաբաղի տարածքում ժամկետային զինվորական ծառայություն անցնող զինվորների ծնողներից՝ իրենց որդիներին Հայաստանի տարածք ծառայության տեղափոխելու պատրվակով, խոշոր գումարներ է շորթել՝ պատճառաբանելով, որ վերցված գումարներն իբր օրինական մուծումներ են», - ասված է հաղորդագրությունում:
ԱԱԾ-ի փոխանցմամբ, «Համլետ Ղազարյանի անօրինական գործունեության աշխարհագրությունը ընդգրկել է գրեթե բոլոր մարզերի տասնյակ գյուղեր՝ առաջացնելով ինչպես համայնքների բնակիչների, այնպես էլ ՀՀ և ԼՂՀ Զինված Ուժերի հրամանատարության արդարացի զայրույթը»:
Ըստ հաղորդագրության, կապվելով տարբեր մարզերի գյուղապետերի հետ, Համլետ Ղազարյանը, ներկայանալով որպես բարձրաստիճան զինվորական, առաջարկել է համայնքներից Ղարաբաղում ծառայող զինվորների ծնողներին փոխանցել իր հեռախոսահամարը՝ իրենց զավակներին Հայաստանի տարածք ծառայության տեղափոխելու ցանկության դեպքում իրեն դիմելու համար: Հետագայում համաձայնություն ձեռք բերելու դեպքում, Ղազարյանը, հանդիպելով զինվորների ծնողներին, յուրաքանչյուրից խաբեությամբ շորթել է 160-200 հազար դրամ:
«Համլետ Ղազարյանն իր հանցավոր գործունեությամբ ոչ միայն խաբել է տասնյակ քաղաքացիների, այլ նաև վարկաբեկել Հայաստանի և Ղարաբաղի Զինված ուժերը», - ասված է ԱԱԾ-ի հաղորդագրությունում:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործով քննությունը վարում է ԱԱԾ քննչական վարչությունը: