Новости по-русски

ՀԷՑ-ը բնակարաններ կտրամադրի Գյումրիի անօթեւան ընտանիքներին

ՀԷՑ-ը բնակարաններ կտրամադրի Գյումրիի անօթեւան ընտանիքներին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության բաժնետեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի որոշման հիման վրա ընկերության եւ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի միջեւ այսօր կնքվել է նվիրատվության պայմանագիր:

ՀԷՑ-ում նշել են, որ նվիրատվության պայմանագրի համաձայն՝ Գյումրի քաղաքի սոցիալապես անապահով եւ տնակներում բնակվող տասը ընտանիքի կտրամադրվի բնակարան:

Ընկերության աշխատակազմի կողմից կընտրվեն ծայրահեղ ծանր պայմաններում ապրող այն ընտանիքները, որտեղ երեխաներ, հաշմանդամություն ունեցող ու տարեց մարդիկ են բնակվում:

Պայմանագիրը նաեւ նախատեսում է սեփականության իրավունքով հանձնվող գույքի նկատմամբ իրավունքների որոշակի եւ ժամանակավոր սահմանափակումներ, ինչպիսիք են օտարելը, վաճառելը, փոխանցելը, վարձակալությամբ տրամադրելն ու գրավադրելը:

«Բացի այդ՝ ընկերության ղեկավար անձնակազմի եւ կոլեկտիվի անձնական միջոցների հաշվին ձեռք է բերվում եւս երկու բնակարան՝ առաջնորդվելով դրանց բաշխման նույն սկզբունքներով»,- ասված է հաղորդագրությունում:

Читайте на 123ru.net