Новости по-русски

Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը հանգամանալից քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերը, հաղորդում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանը անդրադարձել են նաև Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների փոխգործակցությանը, դիվանագետների վերապատրաստմանն առնչվող հարցերին։–0–

Читайте на сайте