Новости по-русски

ԵՏՀ–ն ներմուծման հարկային տուրքերից ազատել է Իրան–Հայաստան էլեկտրահաղորդման գծերի համար նախատեսված ապրանքները

ԵՏՀ–ն ներմուծման հարկային տուրքերից ազատել է Իրան–Հայաստան էլեկտրահաղորդման գծերի համար նախատեսված ապրանքները

Որոշման նախագծի համաձայն` տուրքային արտոնություններ ստանալու համար ներկրողը պետք է Հայաստանի մաքսային մարմին ներկայացնի ներկրվող ապրանքների նպատակային նշանակության հաստատում։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիան հավանություն է տվել ԵՏՀ խորհրդի որոշման նախագծին, որը վերաբերում է Իրան–Հայաստան էլեկտրահաղորդման 3–րդ գծի կառուցման համար Հայաստան ներկրվող սարքավորումները ներմուծման մաքսային տուրքերից ազատ արձակելուն, հաղորդում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Որոշման նախագծի համաձայն` տուրքային արտոնություններ ստանալու համար ներկրողը պետք է Հայաստանի մաքսային մարմին ներկայացնի ներկրվող ապրանքների նպատակային նշանակության հաստատում։

Այս միջոցառումն ուղղված է Իրան–Հայաստան էլեկտրահաղորդման 3–րդ գծի կառուցման հարցում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը։

Հայաստանն ու Իրանը 2015 թ.–ի օգոստոսին համաձայնագիր կնքեցին էլեկտրահաղորդման 3–րդ գծի կառուցման մասին, որն իրար կկապի երկու երկրների էներգետիկ համակարգերը։ –0–

Читайте на 123ru.net