Новости по-русски

Նոր Նորքում փոխանակման կետի վրա հարձակման կասկածյալը բերման է ենթարկվել

Նոր Նորքում փոխանակման կետի վրա հարձակման կասկածյալը բերման է ենթարկվել

Ոստիկանության Երևան քաղաքի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, ՊՊԾ գնդի և Նոր Նորքի բաժնի ծառայողները այսօր ժամը 14:20-ի սահմաններում մայրաքաղաքի Ռոստովյան և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկից Երևանի վարչություն բերման են ենթարկել 40-ամյա Աղասի Մնացականյանին, ով կասկածվում է երկու օր առաջ Գայի պողոտայի թիվ 7 հասցեում գործող տարադրամի փոխանակման կետում ավազակային հարձակում կատարելու մեջ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:

Ոստիկանությունը հիշեցնում է, որ մարտի 16-ին ժամը 17-ի սահմաններում դիմակավորված և ատրճանակով զինված անձը մուտք էր գործել 38-ամյա Համլետ Ա.-ին պատկանող տարադրամի փոխանակման կետ և գումար պահանջել: «Մերժում ստանալուց հետո նա անկանոն կրակոցներ էր արձակել տարադրամի փոխանակման կետում և դուրս գալով` «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով դիմել էր փախուստի: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 4 գնդակ և 6 պարկուճ», - ասված է հաղորդագրությունում:

Քննությունը շարունակվում է:

Читайте на 123ru.net