Новости по-русски

Իրանի արտգործնախարարը վաղը կմեկնի Ստամբուլ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը վաղը` մարտի 19-ին, կմեկնի Ստամբուլ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, վարչապետ Ահմետ Դավութօղլուի և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպելու նպատակով:


«Ռոյթերզ» գործակալության հաղորդմամբ, տեղեկությունը հրապարակել է Թուրքիայի արտգործնախարարությունը՝ նշելով, որ նախատեսվում են քննարկումներ երկու երկրների հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ:

Читайте на 123ru.net