Новости по-русски

Բրյուսելում ձերբակալվել է փարիզյան ահաբեկչության հիմնական կասկածյալ Սալեհ Աբդեսլամը

Բրյուսելում այսօր ձերբակալվել է փարիզյան ահաբեկչության հիմնական կասկածյալ Սալեհ Աբդեսլամը։


Համաձայն տեղական լրատվամիջոցների՝ ոստիկանության հատուկ գործողության արդյունքում ձերբակալված Աբդեսլամը վիրավորվել է ոտքից։ Նրան ձերբակալել են Բելգիայի մայրաքաղաքի Մոլենբեեկ արվարձանում։


Ավելի վաղ Բելգիայի դատախազությունը հայտարարել էր, որ Աբդեսլամի մատնահետքերը հայտնաբերվել են բրյուսելյան մի բնակարանում։ 26-ամյա կասկածյալը նախքան 130 մարդու կյանք խլած փարիզյան ահաբեկչությունը ապրել էր Մոլենբեեկում։ Ենթադրվում է, որ նա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված ահաբեկչության կազմակերպման գործում առանցքային դեր է խաղացել։ 

Читайте на сайте