«Իսլամական պետություն»-ը ստանձնել է Բրյուսելի ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է այսօր Բրյուսելում առնվազն 34 մարդու կյանք խլած ահաբեկչության պատասխանատվությունը: Բելգիայի մայրաքաղաքի օդանավակայանում և մետրոյի կայարանում տեղի ունեցած պայթյուններից վիրավորվել է ավելի քան 180 մարդ:
«Իսլամական պետության» հետ առնչություն ունեցող «Ամաք» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ««Իսլամական պետության» զինյալները պայթուցիկ գոտիների և սարքերի միջոցով մի շարք պայթյուններ են իրականացրել՝ թիրախավորելով օդանավակայանը և Բրյուսելի մետրոյի կենտրոնական կայարանը»: