Դատարան է ուղարկվել Լուգանսկի առաջնորդի մեղադրական եզրակացությունը
Կիևի դատախազը հաստատել և դատարան է ուղարկել «Լուգանսկի ժողովրդական հանրապետություն» խմբավորման ղեկավար Իգոր Պլոտնիցկիի մեղադրական եզրակացությունը՝ ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին «առևանգելու» գործով: Այս մասին հաղորդագրությունը տարածել է Ուկրաինայի դատախազությունը:
Քննությամբ պարզվել է, որ 51-ամյա կասկածյալ Պլոտնիցկին 2014 թվականի մայիսի սկզբին ստեղծել և ղեկավարել է զինված խմբավորում, որի արդյունքում դարձել է, ինչպես ուկրաինական դատախազությունն է նշում, «Լուգանսկի Ժողովրդավարական հանրապետություն» խմբավորման «պաշտպանության նախարարը»:
«2014 թվականի հունիսի 17-ին Պլոտնիցկիի հանցավոր հրամանով գրոհայիններն իրականացրել են զինված հարձակում Ուկրաինայի զինված ուժերի տարածքային պաշտպանության 24-րդ գումարտակի զինծառայողների վրա, որոնք ներգրավված են եղել Լուգանսկի շրջանում հակաահաբեկչական գործողությունների մեջ»,- նշում է ուկրաինական դատախազությունը և պնդում, որ «ահաբեկիչներին դիմակայելու արդյունքում գերեվարվել է Ուկրաինայի զինված ուժերի ավագ լեյտենանտ Նադեժդա Սավչենկոն և նրան տեղափոխել են Լուգանսկ: Հունիսի 23-ի երեկոյան Նադեժդա Սավչենկոյին ապօրինի, իր կամքին հակառակ Ուկրաինայի սահմանով տեղափոխել են Ռուսաստանի տարածք»:
Ուկրաինայի դատախազությունը հայտարարում է, որ Պլոտնիցկին մեղադրվում է Ուկրաինայի քրեական օրենսգրքի 3 հոդվածներով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ՝ մարդուն առևանգելը կամ ազատությունից ապօրինի զրկելը, ահաբեկչական գործողություն, Ուկրաինայի սահմանով մարդուն ապօրինի փոխադրելը:
Նադեժդա Սավչենկոն նախօրեին դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման: