Սերժ Սարգսյանը վաղը կմեկնի ԱՄՆ
![Սերժ Սարգսյանը վաղը կմեկնի ԱՄՆ](http://gdb.rferl.org/B7C3712F-179E-45F4-BEAC-BD4C928E23E8_cx0_cy2_cw0_w800_h450.jpg)
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 28-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովին, որի շրջանակներում Սարգսյանը մի շարք հանդիպումներ կունենա:
Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը կմեկնարկի Բոստոնից, որտեղ նա հանդիպում կունենա Մասաչուսեթսի նահանգապետի, համայնքային ղեկավարների և Ներկայացուցիչների պալատի անդամների հետ: Սարգսյանը կայցելի նաև իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչեր դպրոց՝ հանդիպում կունենա համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի և «Թավիթյան» հիմնադրամի կրթական ծրագրի մասնակից ՀՀ քաղաքացիների հետ: