Новости по-русски

Գիշերը հակառակորդը շարունակել է սադրանքները

Հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ եւ 60 միլիմետրանոց ականանետ:

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ, որոնց հետեւանքով զոհվել է շարքային պայմանագրային, 1983թ. ծնված Հրաչ Մուրադյանը: Կան վիրավորներ:

Առաջնագծի հյուսիսարեւելյան հատվածում, դեռեւս լրիվությամբ չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 1996թ. ծնված շարքային զինծառայող Գեւորգ Մղդեսյանը:

Читайте на сайте