Новости по-русски

Չի կարելի լուծումներ պահանջել ԵԱՀԿ ՄԽ-ից, դրանք պետք է ընդունեն Երևանն ու Բաքուն. ԵԱԿՀ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Չի կարելի լուծումներ պահանջել ԵԱՀԿ ՄԽ-ից, դրանք պետք է ընդունեն Երևանն ու Բաքուն, հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

«Պետք է հասկանալ, որ Մինսկի խումբը ստեղծվել է որպես աջակցող մեխանիզմ, որը հակամարտող կողմերին կօգնի պայմանավորվածություններ ձեռք բերել: Սխալ է Մինսկի խմբից լուծումներ պահանջել ` հաշվի չառնելով, որ այդ լուծումներին պետք է հասնեն հենց հակամարտող կողմերը», - ասել է Լուկաշևիչը ՄԻԱ «Ռոսիա սեգոդնյա»–ում կազմակերպված տեսակամուրջի ժամանակ:

ՀՀ ՊՆ–ն հրապարակել է Արցախի մարտերում ապրիլի 2-8–ը զոհված 44 զինծառայողների անունները>>

 «Վերջին հաշվով, ամեն ինչի շուրջ համաձայնության պետք է հասնեն Բաքուն և Երևանը: Եվ այդ գործընթացին ձգտում են օգնել բոլորը, այդ թվում` ԵԱՀԿ-ն», - ավելացրել է նա:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները։

Օպերատիվ տվյալներով`մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 30 տանկ, «Գրադ» տիպի համազարկային կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), ինժեներական տեխնիկա,  7 անօդաչու սարք։  Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ:

Հայկական կողմը կորցրել է 14 տանկ, ունի 44 զոհ, մոտ 122–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 21–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա և յոթ կամավոր։ Մարտական գործողությունները դադարեցվել են ապրիլի 5–ին մոտավորապես ժամը 12։00–ին, երբ ուժի մեջ մտան համապատասխան պայմանավորվածությունները։ -0– 

Читайте на 123ru.net