Новости по-русски

ՌԴ–ն շարունակելու է զենք մատակարարել Ադրբեջան. Ռոգոզին

ՌԴ–ն շարունակելու է զենք մատակարարել Ադրբեջան. Ռոգոզին

Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին որպես իր ռազմավարական գործընկերոջ` առկա պայմանագրերին համապատասխան։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին որպես իր ռազմավարական գործընկերոջ` առկա պայմանագրերին համապատասխան։

Այդ մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը` պատասխանելով լրագրողների խնդրանքին մեկնաբանել Հայաստանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը մեծ ծավալի սպառազինություն է մատակարարել Ադրբեջանին, ինչպես նաև պարզաբանել, ծրագրու՞մ է Ռուսաստանը, արդյո՞քմ շարունակել այդ մատակարարումները, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Ամեն ինչ պայմանագրերին համապատասպան է։ Երկու երկրներն էլ մեր ռազմավարական գործընկերներն են»,– ասել է Ռոգոզինը։ –0--

Читайте на 123ru.net