Новости по-русски

ԱՊՀ երկրները կոչ են արել «կայունացնել իրավիճակն Արցախում»

ԱՊՀ երկրները կոչ են արել «կայունացնել իրավիճակն Արցախում»

Ինչպես ասված է այսօր Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով ընդունված հայտարարության մեջ, ԱՊՀ անդամ երկրները կոչ են անում հակամարտության կողմերին խստորեն հարգել կրակի դադարեցման ռեժիմը եւ զսպվածություն ցուցաբերել՝ նոր մարդկային կորուստները կանխելու նպատակով:  

«Անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ ձեռնարկել հնարավոր բոլոր քայլերը իրավիճակի կայունացման եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերն ակտիվացնելու համար»,- ասված է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ներկայում ԱՊՀ-ին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ուկրաինան, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Ուզբեկստանը:

Читайте на 123ru.net