Новости по-русски

Նալբանդյանն ԱՊՀ-ին «իրական փոխգործակցության» կոչ է արել

Նալբանդյանն ԱՊՀ-ին «իրական փոխգործակցության» կոչ է արել

«Իր գոյության տարիների ընթացքում ԱՊՀ-ն դերակատարություն է ստանձնել քաղաքական, տնտեսական, հումանիտար եւ այլ գործընթացներում, սակայն ոչ միշտ է արդարացրել սպասելիքները: Չի հաջողվում կանխել մի շարք բացասական երեւույթներ, որոնք առկա են բազմաթիվ հիմնարար հարցերում, այդ թվում` անվտանգության ոլորտում: Դրա վառ դրսեւորումներից մեկը ղարաբաղյան հիմնահարցն է»,- ասել է նախարարը:

Ըստ Էդվարդ Նալբանդյանի՝ վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները, որոնք հանգեցրին մարդկային կորուստների եւ ճգնաժամի խորացման, ոչ միայն հղի են երկարաժամկետ ապակայունացմամբ, այլեւ կարող են նոր մարտահրավեր դառնալ ԱՊՀ կանոնադրությանը, որում նույնպես ամրագրված է վեճերի եւ հիմնախնդիրների խաղաղ կարգավորումը:

«Այս իրադարձությունները տեղի ունեցան այն պատճառով, որ ոչ բոլորն են ԱՊՀ-ում գործնականում կիսում այս մոտեցումը: Արցախի դեմ Բաքվի կողմից վերջին օրերին սանձազերծված լայնածավալ հարձակողական գործողությունները խախտում են Ադրբեջանի իսկ կողմից ստորագրված հրադադարի 1994թ. եւ հրադադարի ամրապնդման 1995թ. եռակողմ անժամկետ համաձայնագրերը. իմիջիայլոց, առաջին համաձայնագիրը նախաձեռնվել էր հենց ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում: Սանձազերծված հարձակման առաջին իսկ ժամերից միտումնավոր եւ բացահայտ թիրախավորվել էին քաղաքացիական օբյեկտներ, տուժեցին քաղաքացիական անձինք, այդ թվում` երեխաներ եւ ծերեր: Խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերը Ադրբեջանի կողմից բացարձակապես ոտնահարվեցին»,- նշել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

«Կարեւոր է կողմնորոշվել, թե ինչպիսին ենք մենք ցանկանում տեսնել ԱՊՀ-ն: Բազմակողմ կառույցը գրավիչ է այն ժամանակ, երբ այն գործունակ է` հասկանալի փոխադարձ պարտավորություններով, հստակ առաջնահերթություններով: Ցանկանում եմ ընդգծել` իրական փոխգործակցության, այլ ոչ թե ձեւական պատրաստակամության»,- հավելել է ՀՀ ԱԳ նախարարը։

Читайте на 123ru.net