Новости по-русски

Մերդինյան. Հայերն անսահման ուժեղ են ռազմի դաշտում

Մերդինյան. Հայերն անսահման ուժեղ են ռազմի դաշտում

Այս դժվարին օրերին ողջ հայ ազգն է միավորվել: Մարզիկներն էլ փորձում են իրենց աջակցությունը հայտնել ու քաջալերանքի խոսքեր ասել հայ զինվորներին, որոնք սահմանում պահպանում են երկրի անդորրը:

Եվրոպայի արծաթե ու Աշխարհի բրոնզե մեդալակիր, մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը Mediamax Sport-ին ասել է, որ խոնարհվում է հայ զինվորների խիզախության առջեւ:

«Հպարտ ենք ու ուրախ, որ նման զինվորներ ունենք: Նրանց մեծ ուժ ու զգոնություն, որ շարունակեն իրենց գործը նույնքան եռանդով կատարել: Թող անփորձանք ծառայեն ու վերադառնան: Ես էլ մեր տղաների կողքին եմ, եթե հարկ լինի պատրաստ եմ միանալ»,- նշել է Մերդինյանը:

Նա համոզված է, որ հայ ժողովուրդն ինչքան սպորտում է ուժեղ, կրկնապատիկ անգամ էլ՝ ռազմի դաշտում. «Իմ եղբայրն էլ զինվոր է ու իր պարտքն է կատարում, ծառայող ընկերներ էլ ունեմ»:

Читайте на 123ru.net