Ռոգոզին․ «Ռուսաստանը շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին»
![Ռոգոզին․ «Ռուսաստանը շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին»](http://gdb.rferl.org/8384E24C-9F2C-45B2-A1BD-DEB8130F7AAF_w800_h450.jpg)
Ռուսաաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն այսօր Բաքվում հայտարարել է, թե շարունակելու են զենք վաճառել Ադրբեջանին:
«ՏԱՍՍ» գործակալության հաղորդմամբ, պատասխանելով լրագրողների հարցերին, ՌԴ փոխվարչապետը հավելել է․ «ամեն ինչ՝ համաձայն պայմանագրերի, երկու երկրներն էլ մեր ռազմավարական դաշնակիցներն են»: Այսօր Երևանից Բաքու է մեկնել նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Բաքու էր մեկնել նաև մարտի 3-ին, Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի պատվիրակության ուղեկցությամբ՝ քննարկելու Ադրբեջանին զենքի մատակարարումների և վճարումների հետ կապված հարցեր: