Новости по-русски

Դավութօղլու. «Մինսկի խմբի փոփոխման հարցում մեր դիրքորոշումը հստակ է»

Դավութօղլու. «Մինսկի խմբի փոփոխման հարցում մեր դիրքորոշումը հստակ է»

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Թուրքիան պետք է քայլեր ձեռնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակում և արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խումբը փոփոխման կարիք ունի, ասել է. - «Գիտեք, որ մենք Մինսկի խմբի անդամ ենք: Բայց քանի որ բանակցություններով փաստացիորեն զբաղվում են երեք համանախագահները, մյուս երկրները դուրս են մնացել գործընթացից: Մինչդեռ, այդ երեք երկրում շատ ուժեղ հայկական լոբբի կա: Այդ պատճառով այստեղ հավասարության մասին խոսք անգամ չի կարող լինել: Իհարկե, Հայաստանը և Ռուսաստանը չեն ցանկանում, որ Թուրքիան կամ այլ երկրներ ներգրավվեն գործընթացին: Հետևաբար Մինսկի խմբի փոփոխման հարցում մեր դիրքորոշումը հստակ է: Խմբի անդամ բոլոր երկրները պետք է մասնակցեն աշխատանքներին»:

Անդրադառնալով վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ընթացող մարտերին` Դավութօղլուն հերթական անգամ հայտնել է պաշտոնական Անկարայի անվերապահ աջակցությունը Բաքվին:

«Ադրբեջանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք Թուրքիային է ուղղված: Մենք կիսում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ճակատագիրը», - հայտարարել է Դավութօղլուն:

Читайте на 123ru.net