Новости по-русски

ՀՀ-ն կշարունակի ԵԱՏՄ-ի զարգացմանն ուղղված քայլերը, ասել է նախագահը

ՀՀ-ն կշարունակի ԵԱՏՄ-ի զարգացմանն ուղղված քայլերը, ասել է նախագահը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին:

Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանը մտահոգություն է հայտնել միության որոշ գործընկերների կողմից ցուցաբերվող ապակառուցողական մոտեցման կապակցությամբ եւ ընդգծել, որ «Հայաստանի մոտեցումները չեն փոխվել, եւ մեր երկիրը պատրաստակամ է շարունակել տնտեսական շահերից բխող միության զարգացմանն ուղղված կառուցողական քայլերը»:

Զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ հետագա զարգացման առաջնահերթություններին վերաբերող հարցեր, մտքեր փոխանակել երրորդ երկրների եւ ինտեգրացիոն միավորումների հետ տնտեսական հարաբերությունների խորացման շուրջ:

Հիշեցնենք, որ նախօրեին Սերժ Սարգսյանը, ընդունելով Երեւան ժամանած ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին, ասել էր.

«Ցավում եմ, որ ԵԱՏՄ մասնակից երկրներից մեր որոշ գործընկերներ հրաժարվել են գալ Երեւան՝ նախօրոք ծրագրված միջոցառմանը մասնակցելու նպատակով: Ես չգիտեմ, դրանով նրանք որքանով օգնեցին Ադրբեջանին, բայց որ հաստատապես գցեցին մեր կազմակերպության հեղինակությունը, դա միանշանակ է»:

Читайте на 123ru.net