Новости по-русски

ՎՏԲ-Հայաստան Բանկը զրոյացնում է զոհվածների եւ անհետ կորածների վարկային պարտավորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկը զրոյացնում է զոհվածների եւ անհետ կորածների վարկային պարտավորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկը, իր խորին ցավակցությունը հայտնելով զոհվածների ընտանիքներին եւ իր պարտքը համարելով աջակցել նրանց, որոշում է ընդունել` չեղյալ հայտարարել ռազմական գործողությունների ընթացքում զոհված եւ անհետ կորածների վարկային պայմանագրերով նախատեսված պարտավորությունները:

«Մենք սգում ենք զոհվածների ընտանիքների հետ միասին եւ անում ենք ամեն ինչ, որպեսզի մեղմացնենք նրանց ֆինանսական բեռը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը չէր նախատեսում հրապարակել տվյալ որոշումը, քանի որ թեման շատ ցավոտ է, կարծում ենք, որ դա ամենաքիչն է, որ մենք կարող ենք անել Հայրենիքի պաշտպանների համար, սակայն հաշվի առնելով ԶԼՄ-ների հետաքրքրությունն ու բազմաթիվ հարցումները, հրապարակում ենք պաշտոնական հաղորդագրություն»,- նշել են բանկում:

Читайте на 123ru.net