Новости по-русски

Հայաստանը բոլոր միջազգային կառույցներին ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստեր. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանը բոլոր միջազգային կառույցներին Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի փաստեր է ներկայացրել, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար ՇԱվարշ Քոչարյանը:

«Մենք համապատասխան փաստաթղթերն ուղարկել ենք բոլոր միջազգային կառույցներ–ին` ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրոպայի Խորհուրդ, ԵՄ: Բացի այդ, ՄԱԿ-ում ներկայացվել են նաև հումանիտար իրավունքի խախտմանը վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերը: Հստակ և գրավոր ձևակերպվել է իրավիճակը Ղարաբաղում», - ասաց Քոչարյանը:

Նա ընդգծեց, որ միջազգային կառույցներին ներկայացվել են անհրաժեշտ փաստաթղթեր, բացի այդ, արվել են բանավոր հայտարարություններ:

«Հայ դիվանագետներն ամեն օր հանդիպումներ են անցկացնում իրենց բնակության երկրներում, ինչպես նաև աշխատանքներ են կատարում և ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնում», - ասաց Քոչարյանը:

Խոսելով սոցիալական ցանցերում տարածում գտած պահանջի մասին, որ ռազմական ագրեսիայի ժամանակ անգործության պատճառով պաշտոնից պետք է հեռացվի ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Քոչարյանը միայն նշեց, որ նրանք հետևում են մամուլին:

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։ –0–

Читайте на 123ru.net