Սերբիայում Գառնիկ Մնացականյանն Օլիմպիական ուղեգիր նվաճեց
Գառնիկ Մնացականյանը (57 կգ) կիսաեզրափակչում 5:3 հաշվով դժվարին հաղթանակ է տարել Անատոլի Բուռուիանիի (Մոլդովա) նկատմամբ: Նա դուրս է եկել եզրափակիչ ու նվաճել Օլիմպիական ուղեգիր:
Մինչ այդ Մնացականյանը հաղթել էր իտալացի եւ թուրք մրցակիցներին:
Մինչեւ 65 կգ քաշային կարգում Դավիթ Սաֆարյանը տոնել է 2 հաղթանակ ու հասել մինչեւ կիսաեզրափակիչ: Հայ ըմբիշը զիջել է Մագոմեդմուրադ Գաջիեւին (Լեհաստան) ու կպայքարի բրոնզե մեդալի համար:
Հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը (59 կգ) Սերբիայում որակավորման փուլում հաղթանակ է գրանցել իր հաշվին, սակայն 1/8 եզրափակչից լքել է պայքարը:
Հայաստանի ազատ ոճի հավաքականի կազմում Լաս Վեգասում կայացած ԱԱ-ում ուղեգիր էր ապահովել նաեւ գերծանր քաշային Լեւան Բերիանիձեն: