Վիկտոր Սողոմոնյանը հայտնում է, որ Քոչարյանի տան մոտ պայթյուն չի գրանցվել
![Վիկտոր Սողոմոնյանը հայտնում է, որ Քոչարյանի տան մոտ պայթյուն չի գրանցվել](http://gdb.rferl.org/7B043116-4FEE-4D35-B9F1-95AEE4FD2397_cx23_cy7_cw77_w800_h450.jpg)
Արձագանքելով տեղեկատվությանը, թե Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա հարձակում է եղել, երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Ազատությանը» փոխանցեց, թե Քոչարյանի տան մոտ պայթյուն չի գրանցվել, ընտանիքի անդամների հետ ոչինչ չի պատահել, իսկ ինքը` երկրորդ նախագահն այժմ աշխատանքային այցով Մոսկվայում է:
«Ուռճացված աղմուկ է, անհեթեթ միջադեպ»,- ասաց Սողոմոնյանը:
Ոստիկանությունը, հիշեցնենք, հաստատել էր, որ այսօր ժամը 18-ի սահմանում ահազանգ է ստացել, թե զինված հարձակում է տեղի ունեցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան վրա, նռնակ է նետվել առանձնատան ուղղությամբ։