Новости по-русски

Ոստիկանությունը հաստատում է երկրորդ նախագահի առանձնատան վրա հարձակման ահազանգը

Ոստիկանությունը հաստատում է, որ այսօր ժամը 18-ի սահմանում ահազանգ է ստացել, թե զինված հարձակում է տեղի ունեցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան վրա, նռնակ է նետվել առանձնատան ուղղությամբ։ Ոստիկանության քննչական խումբն այժմ աշխատում է դեպքի վայրում, «Ազատությանը» հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Մալխասյանը։ 


Պաշտոնից հեռանալուց հետո՝ 2008 թվականին, Կառավարության որոշմամբ Երևանի Ծովակալ Իսակովի թիվ 23 հասցեում գտնվող շենքը և օժանդակ շինությունները` բացառությամբ պահակատան, անհատույց սեփականության իրավունքով հանձնվել են Քոչարյանին` որպես բնակարան: Նույն այդ որոշմամբ պահակատունը որոշվել է ամրացնել Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությանը` անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով:


Երկրորդ նախագահի գրասենյակը դեռ չի արձագանքում։ 


 

Читайте на 123ru.net