Ռիո-2016-ի կրակի տեղադրվելու վայրը գաղտնի է պահվելու մինչեւ մեկնարկը
Այս մասին հայտնել է խաղերի կազմկոմիտեի տնօրեն Մարիո Անդրադան:
«Խաղերի պաշտոնական բացման ժամանակ կրակը վառվելու է «Մարականայում», սակայն այն տեղադրվելու է քաղաքի կենտրոնին ավելի մոտ: Այդ տարածքը գաղտնի է պահվելու մինչեւ Օլիմպիական խաղերի մեկնարկը»,- Անդրադայի խոսքերը մեջբերում է AP-ն:
Օլիմպիական խաղերը Ռիոյում կայանալու են օգոստոսի 5-21-ը: