Новости по-русски

Բրեյվիկը դատարանի որոշմամբ 40 հազար դոլար փոխհատուցում կստանա

Նորվեգիայի դատարանը մասամբ բավարարել է զանգվածային սպանությունների համար մեղավոր ճանաչված ու 21 տարվա ազատազրկման դատապարտված Անդերս Բրեյվիկի հայցը:


Բրեյվիկն իշխանություններին մեղադրել էր իր իրավունքները ոտնահարելու մեջ՝ պնդելով, որ իրավունք չունեին իրեն առանձնացնել մյուս բանտարկյալներից:


Դատարանի որոշմամբ՝ Բրեյվիկը 40 հազար դոլար փոխհատուցում կստանա:


Հիշեցնենք՝ 2011 թվականին Անդերս Բրեյվիկը պայթյուն էր իրականացրել մայրաքաղաք Օսլոյում, այնուհետև՝ կրակ բացել դպրոցական ճամբարում, սպանելով 77 մարդու, հիմնականում՝ երեխաների:


Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սա ամենաարյունալի իրադարձությունն էր Նորվեգիայում:


 

Читайте на сайте