Արման Աթոյան. Հայ մշակողներն ընտրում են «փոքր» վիրտուալ իրականությունը
Վիրտուալ իրականության տեխնոլոգիաները նորանոր նվաճումներ են արձանագրում կյանքի տարբեր ոլորտներում` համակարգչային խաղերից ու սոցիալական շփումից սկսած մինչև բժշկական հետազոտություններ և տիեզերագնացություն: Վերջին տարիներին հայկական X-Tech ընկերությունն ակտիվորեն առաջ է մղում այդ տեխնոլոգիաները մեր երկրում` տարբեր բովանդակություն մշակելով և ուշադիր հետևելով շուկայի միտումներին: Այսօրվա դրությամբ ընկերությունն արդեն 15 հավելված է ստեղծել վիրտուալ իրականության համար, ևս 3-ը`մշակման փուլում է: