Էլինա Դանիելյանը մեկնարկել է Բաթումիի Գրան Պրիում
Առաջին տուրում Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը սեւ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Ալմիրա Սկրիպչենկոյի (Ֆրանսիա) հետ: Դանիելյանը 0,5 միավորով ընթանում է 9-րդ հորիզոնականում:
Առաջատարները Լեյլա Ջավախաշվիլին (Վրաստան) եւ Օլգա Գիրյան (Ռուսաստան) են, որոնք ունեն 1-ական միավոր:
Այսօր Դանիելյանի մրցակիցը լինելու է Վալենտինա Գունինան (Ռուսաստան):