Новости по-русски

Բժիշկները պայքարում են ավտոբուսի պայթյունից տուժածներից մեկի կյանքի համար

Քիչ առաջ «Արմենիա» բժշկական կենտրոնում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը լրագրողներին հայտնեց, որ Հալաբյան փողոցում թիվ 63 երթուղին սպասարկող ավտոբուսում տեղի ունեցած պայթյունից հետո հիվանդանոց են բերվել 7 տուժած քաղաքացիներ, որոնցից մեկը, հրաժարվելով հետագա բուժօգնությունից, գնացել է տուն:


Տուժածներից մյուս 4-ի վիճակը գնահատվում է կայուն ծանր, 2-ինը` ծայրահեղ ծանր: Նրանք ստացել են այրվածքներ, բեկորային վնասվածքներ:


Այս պահին վիրահատվում է հիվանդներից մեկը` 14 տարեկան մի պատանի, ով առավել ծանր վիճակում է:

Читайте на 123ru.net