Սարգսյան – Քերրի հեռախոսազրույց. քննարկվել է ԼՂ հակամարտության գոտում ապրիլի սկզբին ստեղծված իրավիճակը
![Սարգսյան – Քերրի հեռախոսազրույց. քննարկվել է ԼՂ հակամարտության գոտում ապրիլի սկզբին ստեղծված իրավիճակը](http://gdb.rferl.org/91600BF6-4DC8-4E0B-9E30-50D3F9F10C65_cx0_cy11_cw0_w800_h450.jpg)
ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է. - «Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված իրավիճակը: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Բաքվի անպատասխանատու քայլերը մեծ վնաս են հասցրել բանակցային գործընթացին:
ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ուղղված գործընթացին Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը: Երկուստեք ընդգծվել է, որ հիմնախնդրի խաղաղ լուծումն այլընտրանք չունի, և անհրաժեշտ է հիմնարար սկզբունքների հիման վրա գտնել փոխընդունելի լուծման մեխանիզմներ: Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարությունը` նկատի առնելով, որ այն հարցի կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է»: