ԱԻՆ. Հալաբայան փողոցում, ավտոբուսում, պայթյուն է տեղի ունեցել
![ԱԻՆ. Հալաբայան փողոցում, ավտոբուսում, պայթյուն է տեղի ունեցել](http://gdb.rferl.org/F1B27874-60C9-498B-86F7-4722A0F51CA0_cx7_cy0_cw89_w800_h450.png)
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ապրիլի 25-ին, ժամը 21.51-ին ստացված ահազանգի համաձայն` Երևանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և երկու մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների՝ կան 6 տուժած և 2 զոհ: