Новости по-русски

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 4 ամսում նվազել է 4,2 %–ով

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2016 թվականի հունվար–ապրիլ ամիսներին, 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է շուրջ 1 457,6 մլն դոլար` աճելով 4,2 տոկոսով, հաղորդում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Ընդ որում, պաշտոնական տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում արտահանման ծավալը կազմել է մոտ 514,5 մլն դոլար` 2015 թվականի հունվար-ապրիլ ամիսների համեմատ աճելով 22,2 տոկոսով, իսկ ներկրման ծավալը` մոտ 943,2 մլն դոլար` կրճատվելով 3,5 տոկոսով։

Արդյունքում, արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն 2015 թ.-ի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում 556,2 մլն դոլարից նվազել է մինչև 428,7 մլն դոլար:

Նախնական տվյալների համաձայն, արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն ՖՕԲ-ի գներով (ապրանքի մատակարարման պայման, որի համաձայն վաճառողը վճարում է փոխարդման, ապահովագրման, ինչպես նաև մաքսային բոլոր ծախսերը` մինչ ապրանքի ժամանումը նավի տախտակամած. «ԱՌԿԱ») հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 283,4 մլն դրամ: 

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը ԱՊՀ երկրների հետ հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 355,2 մլն դոլար (մասնաբաժինը 24,4 տոկոս և 8,1 տոկոսի աճ), ընդ որում, Ռուսաստանի հետ առևտուրը կազմել է 399,6 մլն դրամ (12,4 տոկոսի աճ), Ուկրաինայի հետ` 33,1 մլն դոլար (19,6 տոկոսի անկում) և Թուրքմենստանի հետ` մոտ 6,3 մլն դոլար (10,4 տոկոսի աճ), Բելառուսի հետ` 8,4  մլն դոլար (8,9 տոկոսի անկում):

ԵՄ-ի երկրների հետ առևտրաշրջանառության ծավալը 2016 թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին կազմել է մոտ 355,2 մլն դոլար (մանսաբաժինը` 24,4 տոկոս և 0,1 տոկոսի անկում), իսկ այլ երկրների հետ առևտրի ծավալը կազմել է 652 մլն դոլար (մասնաբաժինը` 44,7 տոկոս և 4,2 տոկոսի աճ):

Վիճակագրական տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում առավել նշանակալի հաշվետվություններ ներկայացվել են հետևյալ առևտրային խմբերում` «լեռնահանքային արդյունաբերություն»` մոտ 145,8 մլն դոլար (2,4 տոկոսի աճ), «պատրաստի սննդամթերք»` մոտ 112,7 մլն դոլար (41,8 տոկոսի աճ) և «թանկարժեք և  կիսաթանկարժեք քարեր, քանկարժեք մետաղներ, դրանցից պատրաստված արտադրանք»` մոտ 95,8 մլն դոլար (76,5 տոկոսի աճ):

Միաժամանակ, պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, 2016 թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին գերիշխում էր հետևյալ առևտրային խմբերի արտադրանքների ներկրումը` «լեռնահանքային արդյունաբերություն»` մոտ 206,8 մլն դոլար (4,3 տոկոսի անկում), «ավտոմեքենաներ, սարքավորում և մեխանիզմներ»` մոտ 117,8 մլն դոլար (9,7 տոկոսի աճ), «պատրաստի սննդամթերքի արտադրություն»` 100,8 մլն դոլար (19,7 տոկոսի աճ): ($1 – 477,55 դրամ)։ -0-

Читайте на сайте