Новости по-русски

Սանկտ Պետերբուրգում հնարավոր է կայանա Սարգսյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպում

Սանկտ Պետերբուրգում հնարավոր է տեղի ունենա Հայաստանի, Ռուսաստանի, և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցով, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտգործնախարարությունը։


Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, եռակողմ հանդիպման հարցն այսօր քննարկել է Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Մորիսոմ Ռիպերոմի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիու հետ։


«Հանդիպմանը քնարկվել են ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ու Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ եռակող գագաթնաժողովի կազամերպման հարցերը», - տեղեկացնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ չհստակեցնելով գագաթնաժողովի օրն ու ժամը։


Հնարավոր հանդիպման մասին «Ազատության» հարցին Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայան պատասխանեց. - «Բարձրաստիճան հանդիպումների և այցերի մասին պատշաճ ժամկետներում կտեղեկացվի»։

Читайте на сайте