Новости по-русски

ՌԴ արտգործնախարարությունը խմբագրել է ԼՂ հարցով գագաթնաժողովի մասին հաղորդագրությունը

ՌԴ արտգործնախարարությունը խմբագրել է ԼՂ հարցով գագաթնաժողովի մասին հաղորդագրությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը խմբագրել է Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նվիրված եռակողմ գագաթնաժողովինախապատրաստման մասին հաղորդագրությունը: 

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինիև Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Մորիսոմ Ռիպերոմի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոյի հետ հանդիպման մասին հաղորդագրությունում այժմ պարզապես նշված է՝ «զրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի ճգնաժամին վերաբերող միջազգային ջանքերի հետ կապված հարցերը և ղարաբաղյան հակամարտության խնդիրները»:

Նախապես ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրությունում ասվում էր՝ «հանդիպմանը քննարկվել են ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ու Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ եռակող գագաթնաժողովի կազմակերպման հարցերը»:

Ավելի վաղ՝ հնարավոր հանդիպման մասին «Ազատության» հարցին Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը այսպես էր պատասխանել. - «Բարձրաստիճան հանդիպումների և այցերի մասին պատշաճ ժամկետներում կտեղեկացվի»։

Читайте на 123ru.net