Արթուր Դավթյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ
Նախագահ Սերժ Սարգսյանի հունիսի 22-ի հրամանագրով` Արթուր Դավթյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը` ներկայացնելով Արթուր Դավթյանի կենսագրական տվյալները: