Новости по-русски

Brent տեսակի նավթի բարելի գինը գերազանցել է 51 դոլարը

Brent տեսակի նավթի բարելի գինը գերազանցել է 51 դոլարը

Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսի արժեքը Լոնդոնի ICE բորսայում կազմել է 51,07  դոլար` մեկ բարելի դիմաց:

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի, /ԱՌԿԱ/. Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսի արժեքը Լոնդոնի ICE բորսայում կազմել է 51,07  դոլար` մեկ բարելի դիմաց, հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով առուվաճառքի տվյալներին:

Նախօրեին «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը հայտարարել է, որ մինչև 2016 թ.-ի վերջ նավթի գինը կազմելու է 50-55 դոլար` մեկ բարելի դիմաց:

«Շարունակվելու է ընթացիկ փոփոխականությունը: Կարծում ենք, որ տարվա վերջ կայուն դուրս կգանք 50 դոլարի մակարդակի վրա, գուցե` 55 դոլարի (մեկ բարելի դիմաց. խմբ)», - նշել է «Ռոսնեֆտի» գլխավոր գործադիր տնօրեն Իգոր Սեչինը:

Նա ընդգծել է, որ մինչև 2017 թ.-ի վերջը չի տեսնում հիմնարար գործոններ, որոնք կհանգեցնեն գների բարձրացման: «2017 թ.-ի վերջին, հավաբանար, դուրս կգանք մեկ բարելի դիմաց 65 դոլարի մակարդակ», - ավելացրել է Սեչինը:

ՌԴ Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է լրագրողներին, որ Ֆինանսների նախարարությունը նախատեսում է 2017-2019 թթ.-ի համար նավթի գինը բյուջեում ամրագրել մեկ բարելի դիմաց 40 դոլար` «նվազեցնելու բյուջեի կատարման համար ակնկալվող ռիսկերը հետագայում նավթի գնի փոփոխման պարագայում»: -0-

Читайте на 123ru.net