ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գլխավոր դատախազի նոր տեղակալ է նշանակել
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արթուր Դավթյանին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու մասին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Շաբաթ օրը նախագահն իր հրամանագրով գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատել է Հրաչյա Բադալյանին։ –0–