Новости по-русски

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՀՀ ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկը

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՀՀ ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հինգշաբթի այցելել է ՀՀ ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկը:

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հինգշաբթի այցելել է ՀՀ ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնակցել է ձեռնարկության նոր արտադրամասի բացմանը, հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ողջունելով արտադրամասի բացման արարողության մասնակիցներին և ձեռնարկության աշխատակազմին, ՀՀ պաշտպանության նախարարը փաստել է, որ տարեցտարի հետևողականորեն ընդլայնվում են հայրենական ռազմարդյունաբերության հնարավորությունները:

Սեյրան Օհանյանը համոզմունք է հայտնել, որ Ռազմական արդյունաբերության պետական կոմիտեի ստեղծմամբ պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող և զինված ուժերին աջակցող այլ կազմակերպությունները շարունակաբար կզարգացնեն իրենց հնարավորությունները և թողարկվող արտադրանքով կնպաստեն զինված ուժերի մարտունակության ամրապնդմանը:

Ձեռնարկության նոր արտադրամասի բացման պատիվը վերապահվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանին և ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետ Մուրադ Իսախանյանին:

Արտադրամասի բացման արարողությունից հետո պաշտպանության նախարարը բարձրաստիճան պաշտոնյաների և ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ շրջել է ձեռնարկության տարածքում, ծանոթացել արտադրական հնարավորություններին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացվել ձեռնարկության նյութատեխնիկական ապահովմանը միտված առաջիկա ծրագրերը և ընթացիկ կապիտալ շինարարական աշխատանքները: -0-

 

Читайте на 123ru.net