ԵԱ. Հայ բասկետբոլիստներն առաջին պարտությունն են կրել Անդորրայից
Հայաստանի հավաքականն այսօր 2-րդ հանդիպումն է անցկացրել: Մրցակիցն Անդորրայի ընտրանին էր: Հայ բասկետբոլիստները պարտություն են կրել 70:63 հաշվով:
Առաջին խաղում Տիգրան Գյոկչյանի սաները 83:64 հաշվով ուժեղ են եղել Մոլդովայի հավաքականից:
Հունիսի 30-ին Հայաստանի ընտրանու մրցակիցն է լինելու Ուելսը: