Новости по-русски

Ուկրաինայի արևելքում օպերային երգիչ է սպանվել

Ուկրաինացի օպերային երգիչ Վասիլ Սլիպակը, ով երկու տարի առաջ թողել էր Փարիզի օպերան՝ Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատականների դեմ կռվելու նպատակով, այսօր վաղ առավոտյան դիպուկահարի կրակոցից սպանվել է Դոնեցկի տարածաշրջանի Լուհանսկե գյուղի մերձակայքում:


Երգչի մահը հաստատել է Եվրոպայի խորհրդում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչը՝ Թվիթերում գրառմամբ:


Սլիպակը ծնունդով Ուկրաինայի արևմուտքից՝ Լվովի տարածաշրջանից էր, Լվովի Լիսենկոյի անվան երաժշտական ակադեմիայի շրջանավարտ, հրավիրվել էր Փարիզի օպերա, որտեղ երգել է մոտ 20 տարի, ապա 2014-ին վերադարձել հայրենիք՝ կռվելու անջատականների դեմ:


«Ազատության» ուկրաինական ծառայության փոխանցմամբ՝ Վասիլ Սլիպակը «Աջ սեկտոր» ազգայնական շարժման աշխարհազորայիններից էր:


 

Читайте на 123ru.net