Новости по-русски

ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու համար նախատեսված ՌԴ ԱԻՆ-ի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մինվոդի քաղաքում

Hetq  
 ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու համար նախատեսված ՌԴ ԱԻՆ-ի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մինվոդի քաղաքում

ՌԴ-ում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Արտակ Ղազարյանի հաղորդմամբ՝ ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու համար նախատեսված ՌԴ ԱԻՆ-ի ինքնաթիռը Մոսկվայից Վլադիկավկազ է ուղևորվել Հայաստանի ժամանակով 19:22-ին, սակայն եղանակային շարունակական անբարենպաստ պայմանների պատճառով, մի քանի պտույտ գործելով Վլադիկավկազի օդանավակայանի վրա, վայրէջք է կատարել Մինվոդի քաղաքի օդանավակայանում և սպասում է թռիչքի համար եղանակային բարենպաստ պայմանների: ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ-ն մշտական կապի մեջ է ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչի հետ:

Читайте на 123ru.net