Ըստ Bild-ի՝ Մխիթարյանը Տուխելին հայտնել է հեռանալու մասին
Գերմանական Bild պարբերականը գրել է, թե Մխիթարյանը հաղորդագրություն է ուղարկել «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին:
«Ես մեկնում եմ «Մանչեսթեր Յունայթեդ»,- ըստ պարբերականի՝ գրված է այդ հաղորդագրության մեջ:
«Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին շուրջ 200 մլն ֆունտ է տրամադրվել, որպեսզի նա նոր խաղացողներ ձեռք բերի: Նշվում է, որ այդ գումարից շուրջ 30 մլն ֆունտը ծախսվելու է հայ ֆուտբոլիստին ձեռք բերելու համար: