Новости по-русски

Շփման գծում հակառակորդը կրակել է քաղաքացիական անձանց ուղղությամբ

Այսօր ադրբեջանական կողմը կրակել է Թալիշի ուղղությամբ՝ թիրախավորելով գյուղատնտեսական նշանակության տարածքներում աշխատող քաղաքացիական անձանց:


«Մասնավորապես, այսօր` ժամը 14:10-ի սահմաններում, նման միջադեպ է արձանագրվել Թալիշ գյուղի մերձակա տարածքում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ժամանակ, որի արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չեն եղել»:


«ԼՂ պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին հրաժարվել իր սադրիչ գործողություններից և չթիրախավորել գյուղատնտեսական աշխատանքներին ընդգրկված խաղաղ բնակչությանը, այլապես ստեղծված իրավիճակի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հաղորդագրությունում:


 

Читайте на 123ru.net