Новости по-русски

«Սասնա ծռեր» խմբավորումը հանձնվում է

«Սասնա ծռեր» խմբավորումը հանձնվում է

ՊՊԾ գնդի շենքը զավթած «Սասնա ծռեր» խմբավորումը հայտարարել է, որ իշխանություններին հանձնվելուց հետո իրենց համարելու են ռազմագերի։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՊՊԾ գնդի շենքը զավթած «Սասնա ծռեր» խմբավորումը հայտարարել է, որ իշխանություններին հանձնվելուց հետո իրենց համարելու են ռազմագերի։

Խմբի առաջնորդ Վարուժան Ավետիսյանը 1in.am–ին տված հարցազրույցում հայտարարել է, որ քստիկանությունը այս վերջին օրերի ընթացքում որդեգրել էր մարտիկներին շարքից հանելու մարտավարություն, ոտքից հարվածելու միջոցով, «այսօր արդեն մեր ընկերոջը կրծքավանդակից վիրավորեցին»։

«Մենք թվով էապես նվազել ենք, մոտավորապես 20-ն ենք մնացել, երեկ գիշեր գրոհի փորձ ձեռնարկեցին, մեքենայով պատը ջարդեցին, հետո կանգնեցրին, ինչ-ինչ նկատառումներով փորձեցինք երկխոսության մտենլ իրենց հետ: Այսօր ինտենսիվ կրակոցներ հնչեցին, ձայնային ռումբերից, զրահատեխնիկայով ներխուժեցին տարածք», – նշել է Ավետիսյանը։ 

Նրա խոսքով` առաջացած իրավիճակում իրենք ունեն երկու տարբերակ՝ մարտի բռնվել ոստիկանության և այլ ծառայողների հետ, երկուստեք ծանր կորուստներ ունենալ, հեղելով այն մարդկանց արյունները, «որոնք քիչ առնչություն ունեն այս ռեժիմի կայացրած որոշման հետ։

«Մյուսը՝ չգնալ արյունահեղության և շարունակել պայքարը, մնալ ռազմագերու կարգավիճակում, շատ ծանր որոշում էր մեր համար, որոշեցինք ընտրել ռազմագերու կարգավիճակը: Մեր առաքելությունը համարում ենք կատարված», – նշել է Ավետիսյանն ու ավելացրել, որ հիմա ժողովրդական շարժում է սկսվել։–0–

Читайте на 123ru.net