ԱՆ. Ստացիոնար բուժումը շարունակում է 25 անձ
Նախարարությունում նշել են, որ համապատասխան բուժում ստանալուց հետո նրանք տեղափոխվել են Դատապարտյալների հիվանդանոց։
Երեկ նույն կենտրոն է ընդունվել հրազենային վնասվածքով մեկ ոստիկան, որը բուժում է ստանում բաժանմունքում։
«Հուլիսի 29-ին Խորենացի փողոցում եւ Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով Երեւանի բժշկական կազմակերպություններ դիմածներից դուրս է գրվել եւս 5 տուժած։ Այս պահի դրությամբ հիվանդանոցային բուժումը շարունակում է 17 անձ, այդ թվում՝ 3 ոստիկան, 2 լրագրող։
Ընդհանուր առմամբ, հուլիսի 17-ից սկսված իրադարձությունների հետեւանքով հիվանդանոցային բուժումը շարունակում է 25 անձ, այդ թվում՝ 6 ոստիկան, 2 լրագրող, զինյալ խմբի 3 անդամ։ Վերակենդանացման բաժանմունքում է 5 անձ»,- ասված է հաղորդագրությունում: