Новости по-русски

Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ նյութերը օմբուդսմենն ուղարկել է դատախազություն

Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ նյութերը օմբուդսմենն ուղարկել է դատախազություն

Երևանի Խորենացի փողոցում և Սարի թաղում հուլիսի 29-ին և 30-ին տեղի ունեցած խաղաղ հավաքների ընթացքում քաղաքացիների նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից գործադրած բռնության, նրանց կողմից հատուկ միջոցների կիրառման, դրանց հետևանքով հավաքների մասնակիցներին, ինչպես նաև Սարի Թաղի բնակիչներին պատճառված վնասների վերաբերյալ հաղորդումներն ու նյութերը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ուղարկել է Հայաստանի գլխավոր դատախազություն՝ քրեական հետապնդման հարուցման հարցը լուծելու նպատակով, հայտարարում է օմբուդսմենի գրասենյակը։

«Ուղարկված նյութերը վերաբերում են թե՛ ոստիկանության ծառայողների, թե՛ քաղաքացիական հագուստով, քաղաքացիների պնդմամբ, ոստիկանների գործողություններին», - ասված է հաղորդագրությունում:

Читайте на 123ru.net