Новости по-русски

Անելիք Բանկն էժանացրել է անհատական պահատեղերի վարձակալությունը

Անելիք Բանկն էժանացրել է անհատական պահատեղերի վարձակալությունը

Անելիք Բանկը սահմանել է նոր` էժանացված սակագին անհատական պահատեղերի վարձակալության համար:

Բանկում նշել են, որ իրենց այն հաճախորդները, որոնք կօգտվեն 8.5x30x50սմ (փոքր) չափսի պահատեղերի վարձակալությունից 91-180 օր ժամկետով, կվճարեն 5000 դրամ՝ նախկին 15 000 դրամի փոխարեն:

«Ամառային արձակուրդներին հանգստի մեկնող մեր հաճախորդներին առաջարկում ենք օգտվել միջազգային ստանդարտներին համապատասխանող անհատական չհրկիզվող պահատեղերից, որոնք գտնվում են շուրջօրյա հսկողության տակ, տեղակայված են անվտանգության հատուկ սարքավորումներով եւ հակահրդեհային ահազանգման ժամանակակից միջոցներով համալրված սրահներում»,- ասել է Անելիք Բանկի Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ բանկն ամբողջությամբ պատասխանատվություն է կրում հաճախորդների կողմից ի պահ տրված նյութական արժեքների ամբողջականության, անձեռնմխելիության եւ պահատեղիի պարունակության գաղտնիության համար:

Ակցիան մեկնարկում է այսօր՝ օգոստոսի 1-ին, եւ գործելու է մինչեւ սեպտեմբերի 30-ը ներառյալ:

Читайте на 123ru.net