Новости по-русски

Հայաստանի ընդհանուր պետական պարտքը տարեսկզբից աճել է ավելի քան 267 մլն դրամով

Հայաստանի ընդհանուր պետական պարտքը տարեսկզբից աճել է ավելի քան 267 մլն դրամով

Հայաստանի համախառն պետական պարտքը 2016 թ.-ի հունիսի վերջին կազմել է 5 345,2 մլն դոլար:

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի համախառն պետական պարտքը 2016 թ.-ի հունիսի վերջին կազմել է 5 345,2 մլն դոլար` տարեսկզբից ավելանալով 5,3 տոկոսով կամ 267,5 մլն դոլարով,  հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։ 

Ընդ որում, հունիսին պետական պարտքն աճել է 1,3 տոկոսով:

ԱՎԾ տվյալների համաձայն, հանրապետության արտաքին պետական պարտքը 2016 թ.-ի հունիսի վերջին կազմել 4 470,3 մլն դոլար` նախորդ ամսվա համեմատ ավելանալով 0,88 տոկոսով կամ 39,3 մլն դոլարով։

Արտաքին պարտքի կառուցվածքում մոտ  3 973,2 մլն դոլարը բաժին է հասնում Հայաստանի կառավարության պարտքին (31,2 մլն դոլարի աճ), իսկ ԿԲ-ի պարտքը կազմել է 497,1 մլն դոլար (8 մլն դոլարի աճ)։ 

Հայաստանի ներքին պարտքը հունիսի վերջին կազմել է 874,8 մլն դոլար` ավելանալով 29,3 մլն դոլարով։ Միաժամանակ, մոտ 784,76 մլն դոլարը բաժին է հասնում ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերին, արտարժույթով պետական պարտատոմսերը կազմել են 81,1 մլն դոլար, ներքին երաշխիքները` 8,9 մլն դոլար։

Հայաստանի պետբյուջեի համաձայն, երկրի պետպարքտը 2016 թ.-ին կկազմի 49,4 տոկոս ՀՆԱ, իսկ արտաքին պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին` 42,8 տոկոս: Պետական պարտքի չափը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 5,569 մլրդ դոլար, որից 86,6 տոկոսը արտաքին պարտքն է: -0- 

Читайте на 123ru.net