Новости по-русски

Հանրապետությունում մեկնարկել է լոլիկի մթերման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայկական վերամշակող ընկերությունները սկսում են լոլիկի մթերումների գործընթացը, հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։

Օգոստոսի 1-ից լոլիկի մթերումներ է իրականացնում «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն : Օգոստոսի 4-ից մթերումներ կիրականացնի նաև «Եվրոթերմ» ՓԲԸ-ն՝ Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում: Օգոստոսի 14-ից լոլիկի մթերումները կմեկնարկեն «ՄԱՊ» ՓԲԸ-ում։–0–

Читайте на сайте